Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«ԵԼՔ»-ն արձագանքում է Հայրիկյանին

«ԵԼՔ»-ն արձագանքում է Հայրիկյանին
16.02.2017 | 11:28

«ԵԼՔ» դաշինքը հայտարարել է. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017-ի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:


Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»:


Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ